Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Պնդում եմ, որ Գյումրու սպանության գործը պետք է քննի Հայաստանի իրավապահ և դատական համակարգը. օմբուդսմեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

-Պարոն Անդրեասյան, Գյումրու սահմռկեցուցիչ դեպքերից հետո շատ է խոսվում, որ Պերմյակովին ռուսական արդարադատությանը հանձնելով՝ ոտնահարվեց Հայաստանի սուվերենությունը: Դուք այս մասին ի՞նչ կարծիք ունեք, որքանո՞վ է խախտվել Հայաստանի սուվերենությունը: Եվ առհասարակ, Գյումրու դեպքերի առնչությամբ իրավունքների ի՞նչ հիմնական խախտումներ կառանձնացնենք:

-Զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալուց, իսկ իրավական հարթությունում արդեն բազմիցս հայտնել եմ իմ հստակ դիրքորոշումը Գյումրիում կատարված սպանությունների գործի քննության վերաբերյալ: Շարունակում եմ պնդել, որ այդ սպանությունների գործը պետք է քննի Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական համակարգը:

-Դուք հիմա էլ եք դա պնդում, սակայն արդեն իսկ պարզ է, որ Հայաստանում հարուցված քրեական գործը քննության որոշակի փուլում կմիավորվի ռուս իրավապահների հարուցած քրգործին և կքննվի ռուս իրավապահների կողմից, դատաքննությունը ևս նրանք կիրականացնեն: Դուք այս մասով խնդիր չե՞ք տեսնում:

-Ըստ 1997 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի՝ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների գործերով կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, և գործում են ՀՀ իրավասու մարմինները: Հետևաբար, այս հարցում որևէ տարընթերցման կամ մեկնաբանման խնդիր չեմ տեսնում:

Հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, համապատասխան անձը ՀՀ տարածքում է, հայտնաբերվել և ձերբակալվել է նույնպես ՀՀ տարածքում: Հետևաբար, այս փուլում հանձնման իրավական ինստիտուտը կիրառելի չէ, առավել ևս Ռուսաստանի Սահմանադրությամբ նախատեսված կանոնակարգումներով: Հանձնումը մի պետության տարածքում գտնվող անձին մեկ այլ պետություն փոխանցելն է քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

-Պարոն Անդրեասյան, ինչպես կգնահատեք Գյումրու դեպքերից հետո Հայաստանի իշխանությունների և իրավապահ մարմինների գործողությունները: Թերացումներ, բացթողումներ, ոչ իրավաչափ գործողություններ չե՞ք արձանագրել:

-Մենք անմիջականորեն դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքները, իմ ներկայացուցիչներն այցելել են նաև ոստիկանության համապատասխան բաժիններ և հանդիպել բերման ենթարկվածներին: Այնուհետև անմիջապես վարույթ եմ հարուցել պատասխանատու պետական մարմինների գործողությունների իրավաչափությունը գնահատելու նպատակով: Այժմ վարույթը հրատապ ընթացքի մեջ է, և դրան կհետևեն իմ հստակ հրապարակային իրավական գնահատականները պետական մարմինների գործողություններին:

Մինչ վարույթի ավարտը՝ այս փուլում, ես իհարկե ունեմ մտահոգություններ տեղի ունեցած իրադարձությունների, օրինակ՝ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց, հավաքի մասնակիցներին հավաքի վայրից տարբեր պատճառաբանություններով բերման ենթարկելու վերաբերյալ: Արդեն իսկ ասել եմ, որ հավաքի խաղաղ ընթացքը խախտող գործողություններում չներգրավված անձանց հավաքի վայրից հեռացնելը կամ բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ: Սակայն բոլոր դրվագներով իմ վերջնական գնահատականները կտրվեն վարույթի արդյունքների ամփոփումից հետո:

-Սպանությանը հաջորդած օրերին ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ դիմելու է իր ռուս գործընկերոջը Պերմյակովին մեր իրավապահներին հանձնելու պահանջով: Սակայն մինչ օրս նման դիմում չի եղել: Ձեր կարծիքով, հիմքե՞րն են պակասում, թե՞ այլ պատճառներ եք տեսնում:

-Հիմքերն ինձ համար ևս այս փուլում հասկանալի չեն: Այդ պատճառով գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե արդյոք վերջինս դիմե՞լ է ՌԴ գլխավոր դատախազությանը քրեական գործի նյութերը, իրեղեն ապացույցները և մեղադրյալ Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու հարցով, և եթե չի դիմել, ապա ի՞նչ պատճառաբանությամբ, ինչպես նաև քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ի՞նչ նյութեր (հիմքեր) է նախատեսվում ձեռք բերել Ռուսաստանի գլխավոր դատախազին դիմելու համար:

-Պարոն Անդրեասյան, գլխավոր դատախազն ինքը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանին Վալերի Պերմյակովին ձերբակալելուց հետո ռուս զինվորականները պարտավոր էին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին և հանձնել նրան մեր իրավապահներին: Եթե դա տեղի չի ունեցել, կարո՞ղ է արդյոք Հայաստանը վիճարկել ռուս զինվորականների գործողությունները:

-Կարծում եմ, որ այս հարցն անպայման պետք է բարձրացվի Հայաստանի իրավասու մարմինների կողմից և մանրակրկիտ քննվի գործի շրջանակներում:

-Գյումրու սպանության դեպքերի քննության համար հայ և ռուս իրավապահների մասնակցությամբ ստեղծվել է համատեղ շտաբ: Իրավաբանական տեսանկյունից Ձեզ համար ընկալելի՞ են այդ մարմնի գործունեության կարգը, լիազորությունները, իրավասությունները:

-Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված, ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով նախատեսված է համաձայնագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև համագործակցություն: Ինչ վերաբերում է համատեղ շտաբին, ապա դեռ բավարար տեղեկատվություն չունենք դրա ստեղծման իրավական հիմքերի, գործունեության կարգի և իրավասության վերաբերյալ: Հետևաբար, այս փուլում դժվար է որևէ հստակ գնահատական տալը դրա իրավական կարգավիճակին:

-Ինչո՞ւ մինչ օրս Ավետիսյանների հարազատները կարգավիճակ չունեն, նրանց չեն ճանաչում տուժողի իրավահաջորդ: Եվ առհասարակ, չե՞ք կարծում, որ հարազատներին այս օրերին իրավաբանական և հոգեբանական օգնություն է անհրաժեշտ, որը նրանց չի տրամադրվում:

-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները: Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը նրա խնդրանքով: Համապատասխան խնդրանքով դիմած մի քանի մերձավոր ազգականներից տուժողի իրավահաջորդի ընտրությունն իրականացնում է դատախազը կամ դատարանը:

Հետևաբար, տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար անհրաժեշտ է անձի դիմումը: Եթե մերձավոր ազգականը ներկայացրել է դիմումը, սակայն իրեն իրավահաջորդ ճանաչելու մասին որոշում չի կայացվել, ապա, բնականաբար, գործ կունենանք օրենքի պահանջների խախտման հետ: Սակայն այսօր մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ավետիսյանների հարազատները ճանաչվել են տուժողի իրավահաջորդ:

Ինչ վերաբերում է Ավետիսյանների հարազատներին իրավաբանական և հոգեբանական օգնություն տրամադրելուն, ապա անշուշտ համամիտ եմ, որ անհրաժեշտ է նրանց կողքին լինել՝ տրամադրելով թե́ իրավաբանական և թե́ հոգեբանական աջակցություն: Ողջունում եմ փաստաբանների՝ մամուլում լուսաբանված պատրաստակամությունը՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել Ավետիսյանների հարազատներին:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում