«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը ցանկանում է մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակումը համալրել հարձակման գիծը: Daily Express-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբի կազմը համալրելու է ՊՍԺ-ի հարձակվող Էսեկիել Լավեցին:
Պարբերականի փոխանցմամբ՝ արգենտինացին մոտ է Անգլիա տեղափոխությանը, քանի որ ակումբներն արդեն համաձայնության են եկել: Տրանսֆերի արժեքը կազմելու է 20 մլն եվրո:
Գործարքի այլ մանրամասներ չեն հրապարակվում: