«Շատ հնարավոր ա, ամեն ինչ հնարավոր ա, թե չէ՝ տենց բան ոչ մեկ չէր անի: Էդի անել կարար կենդանին, սատանի ծնունդն աներ»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանությանը:
Նրա համոզված է, որ ռուսական կողմն ավելի դաժան պատիժ կտա Պերմյակովին, քանի որ, նրա խոսքով, ոչ մի պետություն չի հանդուրժի նման բան: «Ինչի համար պետք է Ռուսաստանը պադերշկա անի նրան: Դրանից հետո կգնա, նույն բանն էլ Ռուսաստանում կանի»,- ասաց Սարոյանը: