Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ դեմ չէ մարզական կարիերան շարունակել MLS-ում:
Կասիլյասի հայտարարությունից հետո ֆուտբոլի ԱՄՆ-ի բարձրագույն խմբի առաջնության մի շարք ակումբներ սկսել են պայքարել Կասիլյասի տրանսֆերի համար: Այս մասին տեղեկացնում է Fichajes.net-ը:
33-ամյա դարպասապահին ցանկանում են իրենց թիմ հրավիրել «Լոս-Անջելես Գելեքս»-ի ղեկավարները: Այդ ակումբում հանդես էր գալիս Կասիլյասի նախկին թիմակից Դևիդ Բեքհեմը: Կասիլյասը նաև «Տորոնտո»-ի և «Նյու-Յորք Սիթի»-ի թիրախում է:
Վերոգրյալ 3 ակումբները պատրաստ են 6-ական մլն եվրո առաջարկել «Ռեալ»-ին: Կասիլյասի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2017թ.: