«Բանակն իմ ընտանիքն է: Ես իմ ամբողջ կենսագրության կեսը թողել եմ բանակում»: Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրվա խորհրդին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունն ունի ուժեղ բանակ, իսկ բանակը՝ ուժեղ ոստիկանություն: Խոսելով սահմանային միջադեպերի մասին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Ադրբեջանցիներ են, էլի: Պետք է լուրջ վերաբերվել, բայց չմոռանալ, որ ադրբեջանցիներ են»: