Google ընկերությունը բացառել է վիրավորական հոմանիշները, որոնք հայտնվել էին Google-ի «Թարգմանիչ» հավելվածում «գեյ» բառը անգլերենով ներմուծելիս: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Google-ը արձագանքել է All Out իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Անդրե Բենքսի բողոքին, որն իր Twitter-ում հայտարարել էր, թե հոմանիշները, որոնք առաջարկում է համակարգը, վիրավորական են:
Բենքսը հանդես էր եկել միջնորդությամբ, որը հավաքել էր ավելի քան 51 հազար ստորագրություն:
Google-ի գրասենյակից հայտնել էին, որ ընկերությունն արագ ուղղել է համակարգի սխալները: