Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կերկարաձգի մյունխենյան ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը:
«Բնականաբար, ես շատ ուրախ կլինեմ, եթե Գվարդիոլան նոր պայմանագիր ստորագրի «Բավարիա»-ի հետ: Նրա կարգի մարզիչներն այնքան էլ շատ չեն աշխարհում»,- Sport-ը մեջբերում է Նոյերի խոսքերը:
Հիշեցնենք` իսպանացի մասնագետը զրուցել է գերմանական գրանդի երկրպագուների հետ և պատասխանել նրանց հարցերին: Շատերի ուշադրությունը գրավել է այն, որ «Բավարիա»-ում իր աշխատանքի մասին Գվարդիոլան խոսել է անցյալ ժամանակով: Մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: