«Այսօր մեր ազգի, մեր ժողովրդի համար շատ մեծ տոն ա, և մենք բոլորս պետք է մեր բանակի կողքին լինենք, դուխ տանք: Էսօր բոլորս պետք ա լավ ուրախանանք ու քեֆ անենք»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Նա Մանվել Գրիգորյանի պես համարում է, որ հակառակորդի ակտիվությունը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: «Էսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած ա Ցեղասպանության թեմայի վրա, իսկ իրանք փորձում են շեղեն էդ ուշադրությունը, բայց չեն կարա»,- ասաց Սարոյանը:
Նա չբացառեց, որ հնարավոր է՝ լայնամաշտաբ գործողություններ սկսվեն, բայց երբեք չպետք է մենք՝ հայկական կողմն առաջին քայլերն անի: «Ով սկսեց էս պատերազմը, նրա վրա էլ մնալու ա: Թող փորձեն, իրանց պատասխանը կստանան»: