Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օազբիլիսը շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների վնասվածքից:
Արազն Instagram-ի իր էջում տեղադրել է տեսանյութ անհատական ծրագրով մարզումից՝ հետևյալ գրությամբ. «Օր 138-րդ: Մեծ առաջընթաց կա: Շուտով, շատ շուտով կվերադառնամ»:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը ներկայումս մարզվում է «Սպարտակ»-ի երիտասարդական թիմի կազմում: