«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ վստահություն է հայտնել, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին չի հեռանա իսպանական գրանդից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Երաշխավորում եմ, որ Մեսսին դեռ երկար կխաղա «Բարսելոնա»-ում: Մենք նրա տրանսֆերը վաճառքի հանելու ցանկություն չունենք: Բայց այդ մասին ասում եմ ոչ միայն ես: Ֆուտբոլիստը նույնպես չի ցանկանում լքել «Բարսելոնա»-ն»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:
Հիշեցնենք, որ վերջերս Մեսսիի և կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև վիճաբանության մասին լուրեր էին շրջանառվում: Նշվում էր, որ արգենտինացի ֆուտբոլիստը վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը` պահանջելով ընտրություն կատարել իր և գլխավոր մարզչի միջև: