Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն ստացել է «Հինգաստղանի ֆուտբոլիստ» մրցանակը, որպես թիմի` 2014 թվականի դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող: Այդ մասին հայտնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը: Մրցանակը շնորհվում է իսպանական գրանդի երկրպագուների քվերակության արդյունքներով:
«Սանտիագո Բերնաբեո»-ի սերն ու հարգանքը շատ կարևոր են ինձ համար: Այն ջերմ վերաբերմունքը, որ ես ստանում եմ երկրպագուներից, ինձ իսկապես երջանիկ է դարձնում: Հուսով եմ` կարող եմ արդարացնել նրանց սպասելիքները` խաղադաշտում ցուցադրած իմ խաղով»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 17 հանդիպումների, երկու գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել: