Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խնդիրներ չի տեսնում թիմում բարձր մրցունակության պատճառով:
«Մեր թիմի ֆուտբոլիստները հիանալի են համագործակցում խաղադաշտում: Այդ հարցում խնդիրներ չունենք»,- tz-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ մյունխենցիների և Շվեյցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդը հայտարարել էր, թե չի բացառում, որ Բունդեսլիգայի երկրորդ շրջանում «Բավարիա»-ում հոգեբանական խնդիրներ կծագեն: Նա, մասնավորապես, նշել է, որ այն ֆուտբոլիստներն, ովքեր առաջին շրջանում առանց առարկելու նստել են պահեստայինների նստարանին, երկրորդ շրջանում կարող են դժգոհություն հայտնել: