Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի կահույքի խանութում իրավապահ մարմինները հայտնաբերել են մարիխուանայի հսկա պլանտացիա՝ 2 մլն դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Շերիֆի գրասենյակի տվյալներով՝ խանութի ցուցանակի տակ թաքնված է եղել թմրանյութի աճեցման ընդարձակ տնտեսություն:
Քննիչները կարծում են, որ առևտրի կետի շենքը երբեք չի օգտագործվել հայտարարված նշանակությամբ, իսկ գովազդը և ցուցանակը, ինչպես նաև որոշակի քանակությամբ կահույքն ընդհատակյա անօրինական բիզնեսը քողարկելու միջոց են եղել:
Ապօրինաբար մարիխուանա աճեցնելու կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա Ֆուկ Նգուենը: Բացի դրանից՝ նրան առաջադրվել են օգտագործված էլեկտրականության դիմաց 80.000 դոլարի չվճարման մեղադրանքներ: