Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն իր ծրագրերի մեջ չի մտնում:
Վերջին ժամանակաշրջանում տարածված տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը հետաքրքրված են ուելսցի ֆուտբոլիստի ծառայություններով: Չէր բացառվում, որ «Ռեալ»-ը կփորձի ձեռք բերել «Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը` ներառելով նրան Բեյլի տրանսֆերային գործարքում:
«Ես չեմ պատկերացնում ինձ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց տվեցին, թե երջանի՞կ եմ արդյոք «Ռեալ»-ում: Ես պատասխանեցի, որ շատ երջանիկ եմ «արքայական ակումբ»-ում: Պայմանագրիս ժամկետի ավարտից բավականին շատ ժամանակ կա: Գործերս լավ են գնում: Տիտղոսներ ենք նվաճում, և ցանկանում եմ կարիերաս շարունակել հենց «Ռեալ»-ում»,- Marca-ն մեջբերում է Բեյլի խոսքերը: