Ընտրվել է դերասանական կազմը, որը կխաղա «Ուրվականների որսորդները-3» ֆիլմում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Անդրշիրիմյան չարի դեմ մարտիկներին կմարմնավորեն Մելիսա Մաքարթին, Քրիսթեն Ուիգը, Լեսլի Ջոնսը և Քեյթ Մաքինոնը:
Նշվում է, որ բանակցությունները շարունակվում են, բայց ամենայն հավանականությամբ կհաստատվի հենց այդ կազմը:
Ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Փոլ Ֆեյգը: