Snapchat մեսինջերը թողարկել է Disvover բաժինը, որտեղ կհայտնվեն լուրեր և ժամանցային կոնտենտ: Այս մասին ասվում է Snapchat-ի պաշտոնական բլոգում:
Տասնյակից ավելի մեդիաընկերություններ ծառայությունում ստացել են ինքնատիպ «ալիքներ», որտեղ նրանք կարող են օրական տեղադրել 5-10 պատմություն՝ հոդվածներ, տեսահոլովակներ և այլն: Հրապարակումները կընտրեն մեդիառեսուրսների խմբագիրները, և Snapchat-ի տվյալներով՝ կկազմակերպվեն տրամաբանական կարգով:
Ըստ Snapchat-ի սկզբունքի՝ պատմությունները հրապարակվելուց 24 ժամ անց ջնջվում են, որովհետև «այսօրվա լուրերը վաղն արդեն պատմություն են դառնում»: