Մոսկվայում միջսիրիական բանակցությունների մասնակիցները համաձայնության են հասել մարդասիրական բնույթի մի շարք հարցերում, մասնավորապես՝ բանտարկյալների ազատ արձակման և «իր բոլոր դրսևորումներով» բռնության դադարեցման: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի աշխարհիկ դեմոկրատական կոալիցիայի կոմիտեի ղեկավար Ռանդա Քասիսին:
«Համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում մարդասիրական վիճակին առնչվող ընդհանուր կետերի շուրջ՝ սիրիացի ժողովրդի տառապանքը նվազեցնելու համար: Այսինքն՝ բանտարկյալների ազատ արձակման, առևանգվածների, սննդամթերքի մատակարարման և իր բոլոր դրսևորումներով բռնությունների դադարեցման հարցերի շուրջ»,- ասել է բանակցությունների մասնակիցը:
Նա նաև հավելել է, որ դրական է տրամադրված Սիրիայի կառավարության անդամների հետ հանդիպմանը: