Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Հայաստանցի արտահանողները սպասում են ռուսական շուկայի կայունացմանը. «Յունիֆիշը» նոր շուկաներ է գտել

Տեղական մի շարք ընկերություններ հետաձգում են իրենց այս տարվա առաջին արտահանումը ռուսական շուկա: «Յունիֆիշ» ընկերությունը, որն արտահանումն այս շուկա կասեցրել է դեռ դեկտեմբերի վերջին, սպասում է Ռուսաստանում շուկայի կայունացմանն ու գների կարգավորմանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը, անդրադառնալով խնդրին, նկատեց, որ իրենք կորուստներ ունեցել են, սակայն բիզնեսի տեսանկյունից դա նորմալ է. «Այն ժամանակ, երբ ռուսական շուկան կայուն էր, մենք ունեցել ենք թե՛ եկամուտներ, թե՛ կորուստներ: Համոզված եմ՝ սա ժամանակավոր խնդիր է, փետրվարից հետո, երբ հայկական ձկնամթերքի հանդեպ պահանջարկ ձևավորվի և դեֆիցիտ առաջանա, գները կսկսեն կայունանալ, և մենք նորից մեր պայմանագրերով կշարունակենք աշխատել»:

Մկրտչյանի խոսքով՝ հունվարն առևտրի տեսանկյունից պասիվ ամիս է, շարժը սկսվում է փետրվարի կեսից հետո, հետևաբար իրենք սպասում են այդ հարմար շրջանին, երբ գները՝ թեկուզ ցածր, բայց կայունացած կլինեն:

«Մյուս կողմից՝ այս սպասողական վիճակը նպաստավոր է նաև այն տեսանկյունից, որ գործելու են նոր մաքսային դրույքաչափեր, և այս ընթացքում կհասցնենք հարմարվել, հունի մեջ ընկնել»,- տեղեկացրեց ընկերության տնօրենը՝ նշելով, որ իրենք այս պահին ակտիվորեն շարունակում են նոր շուկաներ գտնել իրենց արտադրանքի արտահանման համար՝ օգտագործելով կապերը:

Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում Ուկրաինայի, Ամերիկայի, Սինգապուրի, Մալայզիայի, հարավային մի շարք երկրների հետ: Վերջինս նշեց, որ այս երկրներում հայկական ձկնամթերքը հետաքրքրություն է առաջացրել. «Արդեն փորձարկում արվում է, մոտ 12 օր է՝ գենետիկականից սկսած, տարբեր փորձարկումներ են անցկացվում»:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրավիճակը մի փոքր կայունանալուց հետո իրենք կսկսեն Ռուսաստան արտահանումը, իսկ մինչ այդ նոր շուկաների հետ համագործակցությունն ընկերության համար դարձել է առաջնային խնդիր: Նախնական պայմանավորվածություններ, ըստ գործարարի, արդեն կան, սակայն վերջինս չցանկացավ նոր շուկաների անուններ նշել, քանի որ մինչև արտահանումը ցանկանում է գաղտնիք պահել:

«Գրանտ տոբակո» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ ռուսական շուկա արտահանումները շարունակվում են: Սակայն այն հարցին՝ արդյոք ծավալային փոփոխություն եղե՞լ է, հայտնեցին, որ ծավալների մասին դեռևս տեղեկություն տրամադրել չեն կարող, քանի որ հաշվարկները դեռ պատրաստ չեն:

Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկման պայմաններում ընկերության ապրանքատեսակների գնային փոփոխությանը, հայտնեցին, որ արտահանվող ծխախոտների գինը մնացել է նույնը: Իսկ խոսելով արտահանման աշխարհագրության մասին՝ ընկերությունից տեղեկացրին, որ իրենք փոքր ծավալներով ծխախոտ իրացնում են նաև եվրոպական շուկաներում, որն ընդլայնելու համար քայլեր արվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում