Ճապոնիայի, Թայվանի և Ավստրալիայի գիտնականները հայտնաբերել են նախնադարյան մարդու նոր տեսակ, ով բնակվել է Արևելյան Ասիայի տարածքում: Այս մասին հաղորդում է Japan Times պարբերականը:
Թայվանի Պենխու կղզում պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոն 10-19 հազար տարեկան է: Հայտնաբերված ոսկորների մասերով անհնար է պարզել հնագույն մարդու սեռը և տարիքը: Սակայն գիտնականները անալիզի են ենթարկել ծնոտը, որը տարբերվել է Ասիայում բնակված սինանտրոպի և պիտեկանտրոպի ծնոտից:
Նոր տեսակը կոչվել է Պենխու: Գիտնականների խոսքերով՝ այն տարբերվում է մեծ ծնոտով: