Իսրայելական ավիացիան հարձակվել է սիրիական տարածքի թիրախների վրա այն բանից հետո, երբ Գոլանի բարձունքների տարածքում աշխատել են գնդակոծման մասին ծանուցող ազդանշանները։ Սիրիայի կողմից հրթիռային հարվածի այլ հաստատումներ չկան՝ գրում է ynetnews.com-ը։
Իսրայելի պաշտպանական ուժերը նշել են, սակայն, որ Իսրայելի տարածքում հրթիռներ չեն ընկել։ Հետաքննվում է ազդանշանների հնչելու փաստը։
Ավերածությունների ու մարդկային կորուստների մասին չի հաղորդվում։
Իրազեկման համակարգն աշխատել է Էլ Ռոմ, Նևե Ատիվ քաղաքներում, ինչպես նաև մի քանի դրուզական գյուղերում։
Երեքշաբթի ավելի վաղ սիրիական երկու հրթիռներ էին ընկել Գոլանի բարձունքների հյուսիսային մասում, որին հաջորդել էր Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան կրակը։