Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Մեր հպարտությունը

Այսօր Հայոց բանակը նշում է իր կազմավորման 23-րդ տարեդարձը: Հերթական տարեդարձը մեր բանակը նշում է չափազանց ծանր և բարդ աշխարհաքաղաքական և ռազմական պայմաններում, գրեթե մարտական պայմաններում: Ընդամենը երկու-երեք օր է, որ հայ-ադրբեջանական սահմանները խաղաղվել են տարեմուտից սկսված հրադադարի խախտման ադրբեջանական փորձերից հետո: Խաղաղվել են այն բանից հետո, երբ հայկական ստորաբաժանումները հակառակորդին ստիպեցին կտրել ռազմական սադրանքով որևէ արդյունքի հասնելու հույսերը և նահանջել մեծ կորուստներով: Ցավոք սրտի, կորուստներ ունեցան նաև Հայաստանի բանակի ստորաբաժանումները և տոնական այս օրը մենք լի ենք հակասական զգացումներով և զգացմունքներով:

Մենք հպարտ ենք ունենալ հաղթական պատերազմում ձևավորված, կոփված, իր մարտունակությունը ռազմական փորձառությամբ և գործնական հաջողություններով հաստատած, Հայաստանի և հայ ժողովրդի պատմության ընթացքում ամենանշանակալից հաղթանակներից մեկը՝ Ղարաբաղի ազատագրումն ապահոված բանակ, և միաժամանակ մենք սգում ենք այդ բանակի հաղթանակների ձեռքբերման, այդ բանակի հաստատած խաղաղության, հրադադարի պահպանման ընթացքում մեր զոհված որդիների, ընկերների, եղբայրների կորուստը, այն ցավալի, ողբերգական կորուստները, որ ունեցել ենք այս ընթացքում՝ ոչ միայն հունվարի 2-ից հետո այս օրերին, այլ անցնող տարիներին ընդհանրապես: Եվ այստեղ, իհարկե, խոսքերը դառնում են ավելորդ:

Միաժամանակ անհերքելի և երևի թե անվիճելի է այն, որ խաղաղության, անվտանգության, նման կորուստների բացառման գրավականը հենց ուժեղ, ավելի ու ավելի զորացող, տեխնիկապես և ոգով ամրացող, հագեցող զինված ուժերի առկայությունն է: Եվ սա պետք է լինի մեր նպատակը, նաև մեր պարտավորությունը բանակի և մեր բոլորիս հաղթանակների համար կյանքը տված զինծառայողների հիշատակի առաջ: Սակայն, այս ամենով հանդերձ, նաև գիտենք, որ մենք ստիպված ենք հարգել ոչ միայն Հայաստանի պաշտպանության ու անվտանգության համար ուղղակի կյանքը տված մեր ընկերների, այլ նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված մեր ընկերների հիշատակը, որոնք գնացել էին Հայաստանը պաշտպանելու գործում իրենց լուման ներդնելու, սակայն դրեցին իրենց կյանքը՝ այսպես կոչված ոչ կանոնադրական հարաբերությունների կամ պարզ ասած` բանակում տեղ գտած հանցավորության հետևանքով:

Սա ևս հանդիսանում է պետական անվտանգության լրջագույն խնդիր, որովհետև նման միջադեպերը միգուցե ավելի են հարվածում մեր զինուժին, անվտանգությանը, մարտունակությանը և ամենակարևորը՝ բանակի հանդեպ հասարակական վստահությանը` առանց թշնամու միջամտության խլելով մեզանից մեր բոլորիս համար ևս շատ շատ թանկ կյանքեր:

Միգուցե անդրադարձը տոնական չի ստացվում, ստացվում է շատ հակասական, հարաբերական, սակայն մենք պետք է հասկանանք, որ տոնը երբեք չպետք է դառնա վարդագույն ակնոց՝ իրականությունը գունափոխող: Ի վերջո, տոնն իրականությամբ է տոն և չի կարող կտրված լինել իրականությունից, իրականությունն է մեզ մատուցում տոնի առիթներ: Հետևաբար` մենք պետք է հենց տոնի առիթներ, լիարժեք տոնական առիթներ ունենալու համար երբեք չմոռանանք և չփորձենք երբեք գունափոխել իրականությունը, առավել ևս այն բարդ ժամանակաշրջանում, որում գտնվում ենք մենք այսօր:

Շնորհավորում ենք հայ ժողովրդին, ներկայումս բանակում զինծառայող ունեցող ընտանիքներին, զինծառայողներին, հրամանատարներին Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում մի բան միայն, որ բոլորը ծառայության ամեն ժամից, օրից, շաբաթից, ամսից կամ տարուց հետո գրկաբաց ու բաց ճակատով ընդունեն ծառայությունից վերադարձող իրենց հարազատին, բարեկամին, ընկերոջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում