Հունաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար, պրոֆեսոր Յանիս Վարուֆակիսը եվրոն համեմատել է Eagles խմբի երգում «Կալիֆոռնիա» հյուրանոցի հետ, որտեղից երբեք չես կարող հեռանալ։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Հաղորդվում է, որ նա այդ մասին ասել է 2012 թվականի մայիսին տված հարցազրույցում։
«Դուք միշտ կարող եք դուրս գալ հյուրանոցից, սակայն դուք երբեք չեք կարող լքել այն»,- ասել է Վարուֆակիսը, ով մշտապես դեմ է հանդես եկել եվրոգոտում Հունաստանի ընդգրկմանը։
Նախարարի պաշտոնում նշանակումից հետո նա հայտարարել է, որ ներկայում եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը համեմատելի է ժայռից ընկնելու հետևանքների հետ։