Ֆրանսիայի և Բելգիայի ոստիկանները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են 7-8 ենթադրյալ իսլամիստ ծայրահեղականների: Ֆրանսիական Լյունել քաղաքում խոսքը գրոհայինների հավաքագրման մասին է ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») համար՝ հաղորդում է Korresondent.net-ը:
Հատուկ գործողության ժամանակ Ֆրանսիայում ձերբակալվել է 4-5 ենթադրյալ ջիհադիստ: Նրանցից երկուսը 26-44 տարեկան տղամարդիկ են, որոնք կասկածվում են նախկինում Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից կռվելու և վերադառնալուն պես նոր գրոհայիններ հավաքագրելու մեջ: Երեք մյուս ձերբակալվածներն, ամենայն հավանականությամբ, նախատեսում էին մեկնել Սիրիա:
Հունվարի 27-ի գիշերը հատուկ գործողություն է անցկացվել նաև Բելգիայում: Երկրի արևմտյան Քորթրեյք քաղաքում ոստիկանները խուզարկել են 3 մարդու բնակարան, ովքեր կասկածվում են արմատական իսլամիստական խմբավորումների հետ կապերի մեջ: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք: Այժմ ստուգվում է՝ արդյոք ձերբակալվածները կապ ունեցե՞լ են Վերվյեի իսլամիստների հետ, որտեղ հունվարի կեսերին ահաբեկչական բջիջ է բացահայտվել: