«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱԿ կուսակցությանը և վերջինիս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հարվածում են գործնականում բոլոր կողմերից։ Մի կողմից ԼՏՊ-ի մերկացումներով զբաղվում են Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներով, մյուս կողմից՝ անհետևանք չի մնացել նաև ՀԱԿ-ի հրաժարումը՝ մասնակցելու «ԲՀԿ+» խորհրդաժողովին։ ԲՀԿ-ի ակտիվիստները նույնպես համացանցում տարածում են վարկաբեկիչ նյութեր ԼՏՊ-ի մասին՝ միաժամանակ ՀԱԿ-ին մեղադրելով, որ դավաճանել է «համաժողովրդական շարժման» սուրբ գործը, ու եթե շարժումը ձախողվի, ապա դրանում մեղքի մեծ բաժին կունենա ամբիցիոզ և կամակոր ԼՏՊ-ն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում