Օսվենցիմի ազատագրման 70-ամյակի առիթով հիշատակի միջոցառումների անցկացման ժամանակ նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորները միջազգային հանրությանը կոչ են արել թույլ չտալ Հոլոքոստի հանցագործությունների կրկնություն։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
«Մենք՝ վերապրածներս, չենք ցանկանում, որպեսզի մեր անցյալը դառնա մեր երեխաների ապագան»,- արարողության ժամանակ հայտարարել է 86-ամյա Ռոման Քենթը։
Օսվենցիմի մոտ 300 նախկին կալանավորներ երեքշաբթի հավաքվել էին համակենտրոնացման նախկին ճամբարի տարածքում ՝ նշելու ճամբարի ազատագրման 70-ամյակը։
Հավանաբար դա վերջին կլոր ամսաթիվն է, որին կարողացել են մեծ թվով նախկին կալանավորներ ներկա գտնվել։
Հավաքվածներին է դիմել Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերը՝ ասելով, որ Եվրոպայում հրեաներին կրկին հետապնդում են այն բանի համար, որ նրանք հրեա են։