Tuesday, 16 04 2024
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը

Բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞ւմ որդին է ծառայում բանակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթըգրումէ. «ՀՀպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ամփոփեց 2014-ի կատարած աշխատանքները: Խոսելով 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի գործով սկսված ծառայողական քննության մասին՝ նախարարն ասաց. «Խոցված ուղղաթիռի հետ կապված անցկացվել է ծառայողական քննություն, համապատասխան մարդիկ տույժեր են ստացել, պաշտոններից են ազատվել: Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումնավարժական պլանային թռիչք են կատարել փոքր շեղումով, այլ հակառակորդինը, որը խոցել է այն»: Նախարարի հավաստիացմամբ՝ հայկական զինուժում այդ առումով եղել են պաշտոնանկություններ:

Լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդյո՞ք չի հասունացել ժամանակը պաշտոնապես դիմելու ՀԱՊԿ-ին` ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ձևավորվել է համապատասխան աշխատանքային ալգորիթմ, և դրա շրջանակներում նախ` ՀԱՊԿ-ին դիմելու հարցը պետք է քննարկվի Կառավարությունում, այնուհետև` անվտանգության խորհրդում, որը պետք է խորհուրդ տա պաշտպանության նախարարությանը` դիմե՞լ թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին: «Կարծում եմ` վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ կայացման ողջ ընթացքը ապացուցել է, որ հայկական բանակն անընդհատ հզորացող ու զարգացող զինուժ է, և չեմ կարծում, թե այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դեպքում ո՞րն է հայկական բանակի դերը, առաքելությունը, եթե այդ փոքր խնդիրների դեպքում չի կարողանալու չեզոքացնել վտանգը: Մենք մեր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք իրականացնել»:

Հարցին, թե ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձրացրե՞լ է Գյումրիի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարցը, նախարարն ասաց, որ այդ հանդիպման ընթացքում նման հարց չի եղել. «ՌԴ պաշտպանության նախարարի և փոխնախարարի հետ հանդիպումների ընթացքում իրենք ևս դատապարտել են այդ երևույթը, և կարծում եմ, որ իրավական աշխատանքն այդ պատասխանը կտա, որը կբավարարի հասարակությանը»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասուլիսի վերջում «Ժողովուրդ»-ի հետ առանձին զրույցում անդրադարձավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակ զորակոչվելու այսօրէական խնդրին:

-Պարո՛ն նախարար, հաճախ են խոսում բանակի բարոյահոգեբանական վիճակի փոփոխության անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում անհրաժեշտ չե՞ք համարում սկսել մի գործընթաց, որպեսզի մոտ 50 հազար բարձրաստիճան պաշտոնյաների զավակները մի կողմ դնեն այս կամ այն պատճառով ձևակերպված տարկետումները և զորակոչվեն բանակ:

-Նախկինում տրված տարկետումները փոխելու համար պետք է իրավական գնահատականներ տրվեն: Այսօր գտնում եմ, որ նորից անդրադառնալ 20-25 տարիների գործունեությանը՝ իմ գործը չէ: Ես այսօր եմ ապահովում բանակի բարոյահոգեբանական ոգին, մարտական ոգին և գտնում եմ, որ քիչ արդյունքների չենք հասել:

-Պարո՛ն նախարար, կարո՞ղ եք տալ մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որի որդին այսօր սահման է պահում: Ձեր որդու մասին չէ խոսքը. նա և մի շարք բարձրաստիճան զինվորականների զավակներ ծառայում են բանակում: Կցանկանայի իմանալ մի պատգամավորի, նախարարի, փոխնախարարի, մարզպետի որդու անուն, որն այսօր ՀՀ սահմանին է և պաշտպանում է մեր հայրենիքը:

-Հիմա կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, բայց վերջին տարիներին մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ, ըստ զորամասերի, հավասարաչափ բաշխում է գնում վիճակահանության շնորհիվ:

Անուններ չեք տալիս, բայց չեք կարծում, որ պետք է սկսել մի գործընթաց, որպեսզի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների որդիները նույնպես գնան անապահով ընտանիքի ներկայացուցիչների հետ սահման պահեն:

-Գիտեք՝ ես բանակից կարող եմ ասել, որ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայում են առաջին գծում, փոխնախարար Միրզաբեկյանի որդին ծառայում է, իմ որդիները ծառայում են:

Դա բոլորին է հայտնի, խոսքը պատգամավորների, նախարարների որդիների՝ սահմանը պահելու մասին է:

-Ներկա պահին չեմ հիշում, չգիտեմ:

Պարո՛ն Օհանյան, 2015թ. հունվարի 1-ից սկսած սահմանին իրավիճակը լարված է: Դուք հայտարարեցիք, որ 7 զոհ ենք ունեցել: Այս օրերին հայ գործարարներց ինչ աջակցություն է ստացել ՊՆ-ն՝ դրամի, տեխնիկայի կամ այլ առաջարկի տեսքով:

-Այսօր բանակն ինքն ի վիճակի է պետական ռեսուրսների հաշվին իրականացնել իր առջև դրված խնդիրները: Բայց շատ գործարարներ են եղել, որոնք աջակցել են զոհված ազատամարտիկների, զոհված զինվորների ընտանիքի անդամներին, ինչպես նաև՝ զինծառայողներին իրենց գործունեության համար:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում