ԱՄՆ-ում պատրաստել են նախագիծ, համաձայն որի՝ գազա և նավթահորերի հորատման համար կբացվեն մի շարք նահանգների առափնյա ջրեր: Այս մասին ասվում է ԱՄՆ ներքին գործերի նախարարության կայքում:
Նախագիծը ենթադրում է վարձակալության հանձնել 14 պոտենցիալ հատվածներ. 10-ը՝ Մեքսիկական ծոցում, 3-ը՝ Ալյասկայի ափերի մոտ և 1-ը՝ Հարավային Ատլանտիկայում:
«Մեր ժողովրդի ներքին էներգառեսուրսների անվտանգ և պատասխանատու զարգացումը նախագահի ջանքերի առանցքային մասն է՝ ուղղված աշխատատեղերի աջակցմանը և արտասահմանյան նավթից մեր կախվածության նվազեցմանը»,- հայտարարել է ՆԳՆ ղեկավար Սալի Ջեուլը: