ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրաքյան Մոսուլի 30 խաղաղ բնակիչների պատանդ են վերցրել։ Այս մասին հայտնում է Iraqi News-ը։ Գրոհայինները հարձակվել են քաղաքացիների վրա՝ նրանց կասկածելով քրեական զինվորական միավորումների հետ կապերի մեջ։
Առևանգումը կատարվել է Ալ-Ռաշիդիա շրջանում։ Առևանգված քաղաքացիական անձանց տարել են անհայտ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ երեկ Դիալա գավառի Բարվանա գյուղում առնվազն 70 անզեն մարդ է գնդակահարվել: Զոհերի թվում են եղել նաև կանայք և երեխաներ, ովքեր փախչում էին Իրաքի բանակի և ԴԱԻՇ -ի մարտերի տարածքից: