Նյու Յորքի տնտեսական կորուստներն ուժեղ ձնաբքի պատճառով կկազմեն մոտ 200 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Associated Press-ի տնտեսագետ Ադամ Կամինսին։
Կորուստների հիմնական պատճառն այն է, որ փոթորկի ժամանակ Նյու Յորքի փողոցները փակ են եղել տրանսպորտի երթևեկության համար։ Այդ շրջանում անհնար են եղել բեռնափոխադրումները, շատ մարդիկ չեն կարողացել աշխատանքի հասնել։ Մեծ կորուստներ է կրել փոքր բիզնեսը։
Փորձագետների կարծիքով՝ եղանակային պայմանների պատճառով կորուստների ընդհանուր չափը ԱՄՆ հյուսիս-արևելքի համար կարող է կազմել 500 մլն դոլար։