Տումուր ազգանունով 45-ամյա հովիվը կախվել է Չինաստանի Ներքին Մոնղոլիա նահանգի ադմինիստրացիայի դարպասների մոտ: Ինքնասպանության պատճառը պետության կողմից արոտավայրի անօրինական զավթումն է: Այս մասին է հաղորդում The New York Times-ը: Հովիվի մահը հաստատել են նրա հարազատները:
Տեղի իշխանությունները հերքել են Տումուրի ինքնասպանության մասին լուրերը:
Հովիվը մի քանի տարի շարունակ դիմել է տեղի ադմինիստրացիային իրենից վերցված հողերը ետ վերադարձնելու խնդրանքով:
Հունվարի 26-ին էթնիկ 300 մոնղոլ հովիվներ բողոքի ցույց են անցկացրել շրջանային ադմինիստրացիայի շենքի դիմաց: Նրանք պահանջել են հետ վերադարձնել պետության կողմից զավթված տարածքները:
Էթնիկ մոնղոլները, ովքեր Ներքին Մոնղոլիայի բնակչության մեկ հինգերորդ մասն են կազմում, բողոքում են, որ իրենց արոտավայրերը անհետանում են հանգավայրերի գործունեության և անապատացման պրոցեսների արդյունքում: Նշենք, որ այս տարածքում են գտնվում Չինաստանի ածուխի հիմնական հանքավայրերը: