Հունվարի 27-ին Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում հանդիպել են Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի և Կենտրոնական վարչության անդամ Լևոն Պըլըքյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ իրականության և մասնավորապես՝ Արցախի և Միջին Արևելքի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցեր։ Որոշվել է շարունակել պարբերական հանդիպումները։