Էստոնիայում ամենախոշոր մասնավոր էներգետիկ կոնցեռն Utilitas-ը որոշել է նվազեցնել ռուսական գազի պահանջարկը և կենտրոնական ջեռուցումն ավելի էժան դարձնել: Ուստի, գործարար Քրիստյան Ռոխուին պատկանող ֆիրման որոշել է առնվազն երկու անգամ ընդլայնել Տալինի ջեռուցումը վառելափայտով, հաղորդում է Postimees-ը:
Դրա համար 4 տարվա ներդրումային ծրագիր է մշակվել: Ըստ դրա` 2018-ից բնական գազը կօգտագործվի միայն ձմեռային խիստ ծանրաբեռնվածության դեպքում: Այսպիսով, գազային ջեռուցման բաժինը ներկայիս 60 տոկոսից կհասնի 20 տոկոսի: