«Շիրակ»-ն այսօր 6-ամսյա պայմանագիր ստորագրեց Գոռ եւ Էդգար Մալաքյանների հետ։ Պայմանագրերը ուժի մեջ են մինչև սույն թվականի հուլիսի 31-ը, տեղեկացնում է ակումբի մամլո քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Մալաքյան եղբայրները 2014/15 մրցաշրջանի սկզբում հանդես էին գալիս «Ալաշկերտ»-ում և այս տարվա սկզբից խզել էին պայմանագիրը Երևանյան ակումբի հետ։