Twentieth Century Fox կինոստուդիան թողարկել է «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմի առաջին թրեյլերը: Ջոշուա Թրանքի նոր ֆիլմը, որը հիմնված է Marvel պարբերականի հայտնի կոմիքսների վրա, համաշխարհային վարձույթում կհայտնվի օգոստոսի 6-ին, գրում է lenta.ru-ն:
«Ֆանտաստիկ քառյակը» չորս գիտնականների մասին չորրորդ ֆիլմը կդառնա: 2007 թ. ֆիլմի երկրորդ մասի թողարկումից հետո ընկերությունում որոշում են կայացրել վերաթողարկել սերիալը և ամբողջովին փոխել դերասանական կազմը:
«Ֆանտաստիկ քառյակում» գլխավոր դերակատարները Մայլզ Քելերը, Քեյթ Մարան, Մայքլ Բ. Ջորդանը և Ջեյմի Բելն են: Թրեյլերից կարելի է ենթադրել, որ ֆիլմը կրկին կպատմի քառյակի ստեղծման պատմությունը: