Հոկայդոյի կրթության պետական կոմիտեն և ծնողների ասոցիացիան նախաձեռնությամբ են հանդես եկել, որը փետրվարի 1-ից սկսած՝ Հոկայդո պրեֆեկտուրայում տեսախաղերից հրաժարվելու օրեր է նախատեսում, հաղորդում է NHK-ը:
Այսպիսով, փետրվարի առաջին և երրորդ կիրակիները տեսախաղերից հրաժարվելու օրեր են հայտարարվել, իսկ հետագայում նախատեսվում է ակցիան ամսական երկու անգամ անցկացնել: Իշխանությունները հուսով են, որ դա կնպաստի հարազատների և ընկերների հետ երեխաների կենդանի շփմանը:
NHK-ն ակցիան կապում է տեղի դպրոցականների շրջանում համազգային թեստի վատ արդյունքների հետ: 11 և 14 տարեկան դրոցականները ճապոներենի և մաթեմատիկայի քննություններ են հաձնում: