Լրտեսական նոր սկանդալը ցուցադրեց, որ «սառը պատերազմը» Նյու Յորքում նախկինի պես ողջ-առողջ է, գրում է The New York Daily News-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական «Վնեշէկոնոմբանկը» հրաժարվել է մեկնաբանել կորպորացիայում ռուս քաղաքացի Եվգենի Բուրյակովի աշխատելու փաստը, որը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից լրտեսության մեջ է կասկածվում: Հետաքննության կարծիքով՝ նա համագործակցել է ռուս դիվանագետներ Իգոր Սպորիշևի և Վիկտոր Պոդոբնիի հետ՝ օգնելով նրանց աղբյուրների հավաքագրման աշխատանքներ կատարել СВР-ի համար: Դիվանագետները արդեն օգտվել են դիվանագիտական անձեռնամխելիությունից և լքել ԱՄՆ-ի տարածքը: