Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Եթե որևէ մեկը փորձի գործընթացը հերթական ընտրություններ ձգել, կարճ ժամանակ հետո ժողովրդի կողմից մեկուսացվելու է

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

-Պարոն Պետրոսյան, Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը տեղի է ունենալու փետրվարի 5-ին, որին «Ազատամարտիկների դաշինքը նույնպես հայտ է ներկայացրել մասնակցելու: Սա լինելո՞ւ է արդյոք ազատամարտիկների համար հանգրվանային, և եթե նորից սահմանադրական փոփոխությունների շուրջ անհամաձայնություն հայտնվի իշխանություններին, կիսելո՞ւ եք ոչ իշխանական եռյակի այս մոտեցումը:

Նախ նշեմ, որ մենք հունվարի 20-ի համաժողովին մասնակցելու հրավեր ունեինք, մասնակցության մասին մենք հայտնել էինք, հայտնի դեպքերի ելնելով հետաձգվեց: Բնականաբար, մեր որոշումը չի փոխվել, մենք մասնակցելու ենք: Եվ մեր մասնակցությունն ինքնանպատակ չէ: Բազմիցս տարբեր հարցազրույցներում և ելույթներում ասել ենք, նորից մեկ անգամ շեշտեմ, որ «Ազատամարտիկների դաշինքի» մասնակցության հիմնական խնդիրը ոչ թե որևէ նոր բան ասելը կամ նոր բան լսելն է, որովհետև մենք հստակ քաղաքական ուժերի հետ՝ ի դեմս եռյակի,ունենք հստակ պայմանավորվածություն և ժամանակացույց, անելիք, աշխատանքի բաժանում: Այնպես որ, մենք մեր անելիքը հստակէ և հավասարակշռված ու հստակ մենք հասնելու ենք մեր նպատակին: Բայց թող ինքնագովեստ չլինի, մենք՝ ազատամարտիկներս, ժողովրդի մեջ մեծ վստահություն ունենք, մենք գիտենք, որ ժողովրդի մեջ ազատամարտիկների հանդեպ վստահությունը դեռ երկար ժամանակ պահպանվելու է, որովհետև այսօր նաև պահանջատիրոջ կարգավիճակում ենք մեր երկրի հետ կապում մեր խնդիրները, մենք այնտեղ մեր ներկայությամբ, վստահ եմ, կօգնենք բոլոր այն քաղաքական կուսակցություններին և ՀԿ-ներին, ովքեր նոր են ուզում համալրել համաժողովրդական շարժումը, մեր ներկայությունը ևս կոգևորի և վստահություն կառաջացնի:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին, մենք հստակ որոշել ենք եռյակի հետ մեր պայքարի ձևաչափը, այս իշխանություններից երկիրը ազատելու քայլերը: Դրանց անունը ինչ կդրվի՝ չգիտեմ, բայց մենք հստակ գիտենք, որ այսօր, ցավոք, իշխանափոխությունը միակ ճանապարհն է մեր երկիրն այս վիհից հանելու:

-Սակայն իշխանափոխությունը որպես պահանջ չի ձևակերպվում, ավելին, խոսվում է սահմանադրական փոփոխությունների անթույլատրելիության մասին, այնուամենայնիվ, գործողությունների քարտեզ չկա:

-Այդքան անորոշ չէ, որքան ներկայացնում եք: Սահմանադրական փոփոխությունները դարձան այն առաջին փորձաքարը, որով պիտի ձևավորվեր այն ժամանակվա քառյակը, և թե որքանով էին հստակ իրենց դիրքորոշումներում ԱԺ խմբակցությունները: Եվ հենց դա դարձավ առաջին փորձաքարը, որին Դաշնակցությունը չդիմացավ և հստակեցրեց, որ ինքը, սահմանադրական փոփոխությունների կողմնակից լինելով, չի կարող իր հայտարարած կուրսին հակառակ գնալ: Իհարկե, շատ քաղաքական թիմեր, այդ թվում՝ եռյակի մեջ էլ կան, և ինչու չէ՝ համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի համար շատ ցանկալի է, որ մենք մեծամասնական ընտրակարգից ազատվենք, դա ավելորդություն է: Այսինքն՝ կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, բայց երբ այս սահմանադրական փոփոխությունն արվում է երկարաձգելու, վերարտադրմանհնարավորություն տալու համար գործող իշխանություններին, որ արդեն երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն չունի գործող նախագահը, և հասկանում ես տողատակը, թե ինչի համար են այդ գործընթացներն իրականացնում…

-Մի՞թե Հայաստանում դա ամենակարևոր խնդիրն է, որի շուրջ պետք է համախմբվեն եռյակը, այլ ուժերն ու ազատամարտիկները:

-Օրինակ՝ «Ազատամարտիկների դաշինքն» ամբողջությամբ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու ձևաչափով չենք մասնակցում եռյակի համատեղ պայքարին: Մեր այսօրվա հիմնական նպատակը երկիրն այս վիճակից հանելն է, իսկ դա հաստատ սահմանադրությամբ չի պայմանավորված: Այսօր իշխանությունները բոլոր ուղղություններով սպառել են իրենց: Իշխանությունների անճարակության, անընդունակության պատճառով այսօր մեր երկրի վաղվա օրվա հետ կապված ժողովուրդը սպասելիք չունի, և արտագաղթի ու մնացած այլ հարցերը սահմանադրությամբ չէ, որ պետք է հստակեցվեն: Եթե գործող իշխանությունն ի վիճակի լիներ, ընդդիմությունը տարբեր ձևաչափերով փորձեց իշխանություններին ուղղորդել, որ կարողանան ճանապարհներ գտնել երկիրն այս վտանգից հետ պահելու, բայց մենք տեսանք, որ իշխանությունը պետական ապարատում բացարձակապես շարժվում է իր ուզած կանոններով, օր օրի անդունդն է գլորում մեր երկիրն ու մեր պետականությունը վտանգում:

-Եթե գերխնդիրն իշխանափոխությունն է, որո՞նք պետք է լինեին այս ուժերի քայլերը: Չի՞ ստացվում արդյոք, որ ոչ իշխանական եռյակն իր գործողություններով գնում է հերթական ընտրություններին:

Այնպես չէ, որ մենք կուրորենորևէ քաղաքական ուժիկամ տվյալ դեպքում եռյակի հետ ճանապարհ ենք անցնում կամ պայքարում, միանշանակ ո́չ. ժամանակ շահելու և մինչև հերթական ընտրություններ ձգելու հնարավորություն որևէ քաղաքական ուժ չունի այսօր: Եթե որևէ մեկը փորձի նման խնդիր դնել իր առջև, կարճ ժամանակ հետո ժողովրդի կողմից մեկուսացվելու է, որովհետև հիմա հայրենիքում մնացել են նրանք, ովքեր չեն պատրաստվում լքել հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն լքելու, մարդիկ են, ովքեր պատրաստ են գնալու պայքարի ավելի սուր ճանապարհով: Այնպես որ, ընդդիմությունն այսօր շատ ավելի մեծ խնդիր ունի ժողովրդին ուղղորդելու, որ կարողանա այս վիճակից հնարավորինս անցնցում դուրս գալ։

Դուրս գալու միակ ճանապարհը մենք տեսնում ենք իշխանափոխության մեջ, և մենք այդ ֆորմատով էլ բանակցությունների մեջ ենք եղել եռյակի հետ, նաև համագործակցում ենք: Վերնագիրը ով ինչպես կդնի՝ մեկը սահմանադրական փոփոխությունների դեմ պատրվակով է պայքարի մեջ, մյուսի համար արտագաղթնէ հիմնական պատճառը… Մենք ընդհանուր եզրահանգման ենք եկել, որ համախմբելով բնակչությանը, հնարավորինս մոբիլիզացնելով քաղաքական և հասարական մեծ զանգվածների, կարողանանք առանց ցնցման հասնել իշխանափոխության, որպեսզի մեկ անգամ ժողովուրդը զգա, որ ի վիճակի է իշխանություն փոխելու։ Մենք սպանել ենք ժողովրդի մեջ այդ հավատը:

-ԲՀԿ-ն անմիջականորեն կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրա՝ շարժմանը միանալու կամ քաղաքականություն վերադառնալու խոսակցություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Քանի որ մենք բոլոր նշված հարցերի պատասխանները հստակ ունենք մեր հանդիպումների ժամանակ, դրա համար մտավախության նշույլ անգամ չկա, և կարող եմ վստահեցնել ազգաբնակչությանը, որ այդ հարցում ևս վտանգներ չկան: Իհարկե, կարող են տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում՝ երկրորդ նախագահն իր ելույթներով փորձի ցույց տալ, որ ինքը պայքարի մեջ է, իհարկե՝ թուլացնելու համար պայքարը, բայց ոչ մի բան չի թուլացնելու պայքարը:

-Եթե նման հայտարարություն հնչի, և ակնհայտ դառնա նրա՝ եռյակի հետ համագործակցությունը, «Ազատամարտիկների դաշինքը» դուրս կգա՞ նրանց հետ պայքարից:

-Մենք ոչ թե եռյակի համար ենք պայքարում, այլ ժողովրդի հետ միասին մենք պայքարում ենք ժողովրդին իշխանության բերելու: Այնպես որ, ովքեր կփորձեն իրենց ճակատագիրն ու ապագան կապել որևէ անհատի հետ, նրանք կմնան քաղաքական լուսանցքում:

-Պարոն Պետրոսյան, ակնհայտ է, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև կա լարվածություն: ՀԱԿ-ը չի մասնակցի խորհրդաժողովին, նրանք պայքարի տարբեր մեխանիզմներ ունեն: Այս կոֆլիկտը կտանի ոչ իշխանական եռյակի պառակտման:

-Ասեմ, որ իրականում, ի հեճուկս իշխանությունների, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև չկա հակասություն: Իհարկե, կան մոտեցումների տարբերություններ, ինչը միանշանակ բնական եմ համարում, նույնիսկ երկու մարտավարությունն էլ դատապարտված են հաղթանակի, մեկը ավելի շուտ, նկատի ունեմ հանրահավաքներ, որի կողմնակից ենք մենք, բայց նաև արդարացվեց ժամանակի ընթացքում ԲՀԿ-ի տարբերակը, երբ ավելի շատ իրազեկում տարածվեց: ԲՀԿ-ն շտաբներ ձևավորելով՝ սկսեց ժողովրդի իրազեկման գործընթացը, որը իսկապես իրեն արդարացրեց: Ժողովրդի մեջ հավատի կորուստ կար:

 

Ավելին՝ տեսանյութում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում