Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պետք է ողջ ռազմավարությունը փոխվի. Զինվորին մենակ չի կարելի թողնել

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

-Պարոն Աբրահամյան, այս օրերին տարբեր միջոցառումներ են տեղի ունենում Հայաստանի բանակի օրվա կապակցությամբ, և ամենաքննարկվող թեման Հայաստանի անվտանգությունն է: Դուք բանակի ակունքներում եք կանգնած եղել և այսօր առիթ ունեք մտորելու, գնահատելու ընդհանրապես, թե ի՞նչ բան է անվտանգությունը 21-րդ դարում, արդյո՞ք բանակը որևէ պետության միակ երաշխավորն է: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարող ենք հասնել անվտանգ կյանքի 21-րդ դարի պայմաններում:

-Նախ շնորհակալ եմ հրավերի համար: Բոլոր պարագաներում, ինչ խրթին ու բարդ հարցեր էլ լինեն, չմոռանանք օրվա խորհուրդը: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել հայ զինվորին, հայ սպային, մեծ ու փոքրին կայացած բանակի կապակցությամբ:

Երկրի և պետության անվտանգության համար առաջին երաշխավորը սեփական, կայացած բանակի առկայությունն է: Բայց մենք գիտենք, որ մենք վակումում չենք ապրում և, առավել ևս, հանգիստ տարածաշրջանում չենք ապրում: Այսինքն՝ որոշ առումով ամենակարևոր հարցն է լուծել սեփական բանակի կազմավորման գործը, որովհետև նորանկախ պատմության մեջ երևի ամենալուսավոր կետը բանակաշինությունն է, սեփական հաղթանակած բանակի հանգամանքն է այսօր Հայաստանում: Ցավոք սրտի, այսօր մենք ուրիշ բանով չենք կարող հպարտանալ: Բայց դրա հետ միասին, բանակի պարագայում, երբ որ նման բարդ աշխարհաքաղաքական միջավայրում ենք ապրում, երբ ունենք և́ բարեկամներ, և́ թշնամի միանշանակ, չավարտված պատերազմ, Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ պետություններ ու իշխանություններ, մենք պետք է կարողանանք լուրջ և բացառիկ ճիշտ քայլերով անվտանգության որոշակի համակարգերում ներգրավվել: Ընդ որում, խելոք պետք է լինենք այնքան, որ երբեք մեկ համակարգի վրա մեր հույսն ու գործն ամբողջությամբ չկառուցենք: Հնարավորության դեպքում մենք պետք է մի քանի անվտանգության համակարգերի հետ համագործակցենք և նրանց լավ վերաբերմունքը վաստակենք մեր աշխատանքով, այնպես, որ և́ բանակի առկայությունը, և́ ճիշտ քաղաքականությունը իրար լրացնեն: Եվ սրա հետ միասին էլ՝ երկրի ներքին կայունությունը:

-Ներքին կայունությունը կարևոր է մեր երկրի ներքին և արտաքին անվտանգության համար:

– Միանշանակ, որովհետև բանակի ուժը միայն զինվորի ամրությամբ, զենքի շատությամբ չէ, այլև թիկունքի առկայությամբ է: Երբ որ հայ զինվորը զգաց թիկունքին շնչող հասարակության և́ սերը, և́ հարգանքը, և́ պաշտպանությունը, ապա այդ կարգի զինվորին ծնկի բերելը ահավոր բարդ բան է, նույնիսկ հակառակորդի ուժեղ և շատ լինելու պարագայում: Մենք նման փորձ ունեցել ենք, ժամանակին կարողացել ենք դա ցույց տալ: Մենք ժամանակին այդ ամենը ապացուցել ենք, մնում է այդ արածների հիման վրա, մի քիչ ավելի վերլուծության հիման վրա գիտական հիմքերի վրա դնել: Վերջերս մեր սահմանների հետ կապված խնդրի վերաբերյալ ես մի բան ասացի: Եթե այսօր մեր երկրի և Ղարաբաղի ապահովության համար, չնայած ես միշտ հակված եմ մտածելու, որ, վերջին հաշվով, բոլոր պարագաներում իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն ու գնան խաղաղության:

Մեր հարևանների հետ պետք է նորմալ հարաբերություններ ստեղծենք, որպեսզի կարողանանք ապագային միտված հայացք նետել Հայաստանին: Բայց այսօր ստատուս քվոյի խնդիր կա: Ստատուս քվոն պահելու համար փառք ու պատիվ հայ զինվորին: Ամեն ամիս իր լինելիությունն ու ամուր լինելն ապացուցում է: Բացի այդ հանդուրժելու էլ չի այս պետության համար ջահել երեխաների մահվան բոթը: Վերջին հաշվով, նրանք են գենոֆոնդ ապահովելու այս ժողովրդի ու երկրի համար: Եվ ես հիմա, այս պահին կասեմ, որ ակտիվորեն, առանց երկմտելու պետք է գնանք խաղաղության: Քաղաքական կամք պետք է դրսևորենք, աշխարհին ցույց տանք, որ մեր խնդիրը ոչ թե պատերազմելն էր, սեփական կուրծք ծեծելը, այլ որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց սեփական արժանապատվության զգացում ունենք:

Սեփական արժանապատվությունը պահելու համար, երբ դու նման կարգի զինվոր ունես, ամբողջ բեռը թողնել բանակի ու զինվորի վրա՝ ուղղակի չի կարելի, այդպես ազնիվ ու արդար չէ, հոգնում են այդպես: Ես չեմ ուզում գիտունիկի տեսք ընդունել և դաս տալ, խելոք մարդիկ են նստած, բայց ես ուզում եմ խոսել որպես այդ ամեն ինչը տեսած և լավը ցանկացող մեկը, հատկապես օրվա խորհուրդն է այդպիսին: Պետք է ողջ ռազմավարությունը փոխվի: Համահավասար զինվորի նման մեզանից յուրաքանչյուրի վրա պետք է սահման պահելու, երկիր պահելու բեռը լինի: Դա առարկայական չէ, դա շոու չպետք է սարքեն՝ նախարարներին կամուֆլյաժ հագցնեն, մտցնեն խրամատ, որ չիմանան էլ՝ խրամատից ոնց դուրս գան: Այդպես չէ, մենք պետք է կարողանանք զինվորի դերը կարևորել և այդ պատասխանատվությունը նաև մեզ վրա վերցնել, դա լինի առօրյա կյանք:

Երկրի պետական կառավարման համակարգում մենք գիտենք, թե որքան պատահական պաշտոն զբաղեցնող մարդիկ կան։ Ընդհանրապես, պաշտոն զբաղեցնողի համար ամենակարևորը էքստրեմալ պայմաններում որոշում կայացնելն է, իսկ պատերազմական վիճակը էքստրեմալ պայման է, այսինքն՝ կոմպետենտության խնդիրն է առաջ գալիս, երբեմն տեսնում ենք, թե ինչ անճարակ որոշումներ են կայացնում: Դրա համար այդ առումով մենք պետք է ողջ պետական կառավարման համակարգը, տնտեսությունը դնենք ռազմական ռելսերի վրա: Դա գոյության ձևը պետք է լինի:

-Պետք է արտակարգ ռեժիմ լինի, ոչ թե Ամանորյա այդ 12 օրերի հանգիստը:

-Ես հիմա չմանրամասնեմ, որովհետև իմ ասածի մեջ ամեն ինչ պարզ է՝ բոլորս այդ կյանքով պետք է ապրենք, ոնց որ Իսրայելը: Նախախնամություն է, բախտ է, ճակատագիր է՝ միևնույն է, մերն է, մենք ենք դրա տերը, արժանապատիվ տանում ենք այսքան ժամանակ, բայց պետք է այդ զինվորին մենակ չթողնենք:

 

Ավելին՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում