Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն չի պատրաստվում լքել թիմը, տեղեկացնում է իսպանական AS-ը:
«Ես հանգիստ եմ, և իմ կյանքը չեմ պատկերացնում առանց «Ատլետիկո»-ի գույների: Երջանիկ եմ այս ակումբում և պատրաստվում եմ զարգանալ միայն «Ատլետիկո»-ում»,- հայտարարել է Կոկեն:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կոկեն մասնակցել է 30 հանդիպման, դարձել 3 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: