Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդի ծառայություններով իրոք հետաքրքրված էր ֆրանսիական ՊՍԺ-ն, տեղեկացնում է Foot Mercato-ն:
«Այո, ՊՍԺ-ն հետաքրքրված էր Յանուզայի ծառայություններով: Նրանք պաշտոնական առաջարկով դիմել էին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մերժել է փարիզյան ակումբի առաջարկը»,- հայտարարել է Դիրկ դե Ֆրիսեն: