Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման այսօր վերադարձել է ընդհանուր խումբ և մարզվել առանց սահմանափակումների, տեղեկացնում է AS-ը:
Թիմի պաշտպան Պեպեն և կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակել են մարզվել անհատական ծրագրով:
Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ուսումնասիրում է թիմի նորեկ, կիսապաշտպան Լուկաս Սիլվայի մարզավիճակը: