Լոնդոնի «Չելսի»-ն համաձայնեցրել է իտալական «Ֆիորենտինա»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի պայմանագրի կետերը, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Բացի այդ, «ազնվականներ»-ը մոտ են իտալական թիմի հետ համաձայնության գալուն, սակայն «Ֆիորենտինա»-ն անգլիական ակումբից պահանջում է կոլումբիացու հրաժարագինը, որը կազմում է 26,8 մլն եվրո: