Իտալական «Միլան»-ի ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը որակազրկվել է 4 խաղով «Լացիո»-ի դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար, տեղեկացնում է Football Italia-ն:
Սովորաբար այսպիսի իրավիճակներում խախտում կատարած ֆուտբոլիստը պատժվում էր 3 խաղով, սակայն այս դեպքում Իտալիայի Կարգապահական կոմիտեն որոշել է, որ Մեքսեսը պետք է բաց թողնի 4 հանդիպում:
Հավելենք, որ Մեքսեսը դաշխտից հեռացվել էր «Լացիո»-ի ավագ Ստեֆանո Մաուրիի հետ վիճելու համար: