«Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն հրաշալի է ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս: Կարծում եմ` Քրիշտիանուն արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը` 2014 թվականին գրանցած իր նվաճումների համար:
Նա շատ համեստ է: Հիանալի հարաբերություններ ունենք: Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է Ռոնալդուն «արքայական ակումբ»-ի համար: Նա ջանասիրաբար մարզվում է: Հետևելով Ռոնալդուի մարզումներին հասկանում ես, թե ինչպես է նրան հաջողվում լինել այնպիսին, ինչպիսին կա»,- Marca-ն մեջբերում է Ռոդրիգեսի խոսքերը: