Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի կարծիքով` իր ակումբակից Պոլ Պոգբան չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ինչ-որ պատճառով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շանս չի տվել Պոգբային: Այժմ ակումբը ստիպված է հատուցել երբեմնի սխալի համար: «Յունայթեդ»-ը Պոգբային վերադարձնելու շանս չունի:
Երբ Պոլը միացավ մեզ, հասկացանք, որ նրա մեջ ինչ-որ բան կա: Երկու տարվա ընթացքում նա դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իհարկե, Պոգբան բազմաթիվ առաջարկներ կստանա: Բայց Պոլը գիտի, որ առանց այն էլ հանդես է գալիս Եվրոպայի խոշորագույն ակումբներից մեկում»,- Football Italia-ն մեջբերում է Պիրլոյի խոսքերը: