Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը դեմ չէ ուժերը փորձել MLS-ում: «Ռեալ»-ը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը, իսկ Կասիլյասն այդ ընթացքում դիտարկում է կարիերան օվկիանոսից այն կողմ շարունակելու տարբերակը:
«Կարիերաս MLS-ում շարունակելու հարցում խնդիր չեմ տեսնում: Մրցակցության պատճառով չեմ հեռանա «Ռեալ»-ից, բայց դեմ չեմ տեղափոխվել MLS:
Ցանկանում եմ ուժերս փորձել այդ լիգայում, բայց միայն այն բանից հետո, երբ վերջնականապես կորոշեմ հեռանալ Մադրիդից: Իսկ դա անել առայժմ չեմ ցանկանում»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Wall Street Journal-ը: