Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Մինվոդիում հայերի դեմ մեծ հանրահավաք է նախապատրաստվում. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է. «Շաբաթ օրը Միներալնիե Վոդի քաղաքում, որտեղ անցյալ շաբաթ հայերի և ռուսների միջև զանգվածային ծեծկռտուք էր եղել, որի ընթացքում սպանվել էր ռուս զինվոր Դմիտրի Սինդորենկոն, մոտ 300 հոգի բողոքի ցույց են արել: Ինչպես նշում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ «Կոմսոմոլսկայա պրավդա», «Բլոկնոտ» և այլն, չարտոնված այդ հանրահավաքի ժամանակ ռուսները ստորագրություններ են հավաքել, որպեսզի առաջիկայում արտոնված մեծ հանրահավաք անեն: Նրանք, ինչպես տեղեկացրել էինք, ռուս զինվորի սպանությունից հետո ազգայնական հայտարարություններ էին անում, մասնավորապես. «Հայաստան, հետ վերցրու քո որդիներին», «Կորչի հայկական նեոգաղութատիրությունը» և այլն:

Ըստ bloknot.ru-ի, ինչպես նաև Վկոնտակտե սոցցանցում Մինվոդիի բնակիչների հայտարարությունների, Ստավրոպոլի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրահանգով ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչները շաբաթ օրը հայտարարված ազգային հավաքի նախօրեին մտել են քաղաքի բնակիչների տները և սպառնացել՝ չմասնակցել հանրահավաքին: Այդուամենայնիվ, «Օպերա» կարաոկե-բարի մոտ, որտեղ տեղի էր ունեցել ռուս զինվորի սպանությունը, հավաքվածները որոշել են փակել «Կովկաս» մայրուղին: Դա, սակայն, նրանց չի հաջողվել. մայրուղին փակ է մնացել ընդամենը 5-7 րոպե:

Ըստ bloknot.ru-ի, ազգային հավաքի վայրում մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են հավաքված եղել: Հավաքի ընթացքում նաև ընդհարում է տեղի ունեցել ոստիկանների և Մինվոդիի բնակիչների միջև: Ռուսական ԶԼՄ-ները երեկ վիդեոկադրեր էին տարածել ոստիկանների և բնակիչների քաշքշուկից, որտեղ լսվում էր նաև, թե ինչպես է ոստիկաններից մեկը հավաքվածներին կապիկ անվանում: Թե ե՞րբ է տեղի ունենալու ազգային հավաքը՝ հայտնի չէ: Նշենք, որ ռուս զինվորի սպանության հիմնական կասկածյալ Միխայիլ Գրիգորյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում