Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Էնդրյուի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Լեհաստանի Կրակով քաղաքում: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: