Համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Ուիլյամսը՝ Լիբերալ դեմոկրատների կուսակցությունից, հայտարարել է, որ տեղի փաբերը ստիպված են փակվել չխմող ներգաղթյալների պատճառով։ Ինչպես գրում է The Telegraph-ը, նման կարծիք է Ուիլյամսը հայտնել՝ ելույթ ունենալով համայնքների պալատում։
Քաղաքական գործչի խոսքով՝ միգրացիայի նոր ալիքների և «աշխատանքային դասի» փոփոխման պատճառով Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում փաբերը սկսել են փակվել։ Ինչպես նշում է թերթը, Ուիլյամսի մենաբանությունները հայտնվել են, երբ բրիտանական իշխանությունները ներկայացրել են տեղի համայնքների համար արժեքավոր փաբերի պաշտպանությանն ուղղված նոր պլաններ։
Նախարարն ընդգծել է, որ երկրում յուրաքանչյուր փաբի լիարժեք պաշտպանությունն անհնար է, քանի որ որոշ հաստատություններ դարարել են ժողովրդականություն վայելել ներգաղթյալների պատճառով։ «Իմ ընտրատարածքում շատ փաբեր են փակվել, և սովորաբար դա տեղի է ունենում ժողովրդագրական փոփոխությունների պատճառով»,- հայտարարել է Բրիսթոլը ներկայացնող Ուիլյամսը։