ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ:
Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված են ընդամենը վեց հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը»: